Գյումրիում մոտ 3000 ընտանիք ընդգրկված չեն փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում (տեսանյութ)
Գյումրիում ավելի քան 4000 անօթևան ընտանիքներից մոտ 3000-ն ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում, թև նրանց գերակշիռ մեծամասնությունն ապրում, ավելի ճիշտ՝ մի կերպ գոյատևում է բնակարանային և սոցիալական ծայրահեղ պայմաններում, խարխուլ կացարաններում: Այս մասին տեղեկացնում են «Շիրակ» կենտրոնից:
Փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքները հերթացուցակներից դուրս են մնացել տարաբնույթ, երբեմն՝ անհեթեթ և անհասկանալի պատճառաբանություններով: Կան տասնյակ ընտանիքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը և հաշվառվել բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:
«Շիրակ» կենտրոնի ներկայացրած տեսանյութը հաշմանդամություն ունեցող տարեց մոր և որդու՝ փոքրիկ տնակում, միայն հաշմանդամության թոշակով գոյատևող ընտանիքի մասին է: Երկրաշարժին վթարված նրանց բազմահարկը թեև աղետից հետո ամրացվել և բաշխվել է նախկին բնակիչներին, սակայն այս ընտանիքին պատկանող բնակարանը տրամադրվել է մեկ ուրիշ ընտանիքի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան