Շումախերը պարբերաբար հուսադրող նշաններ է տալիս
Հայտնի արշավորդ Միխայել Շումախերը, ով դեռ կոմայի մեջ է, պարբերաբար հուսադրող նշաններ է տալիս: 45-ամյա գերմանացու մամուլի քարտուղար Սաբինա Կեմը հայտարարել է, որ ընտանիքը չի կորցնում հույսը, որ Շումախերը կառողջանա:
«Մեզ շատ է հուզում աջակցությունը, որն ստանում է նրա ընտանիքը: Մենք աշխատում ենք մեր ողջ էներգիան կենտրոնացնել Շումախերի առողջացման վրա: Հավատում ենք, որ դա կօգնի նրան: Հավատում ենք, որ Միխայելը կհաղթի այս մարտում»,- Կեմի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:
Հիշեցնենք, որ Շումախերը կոմայի մեջ է անցած տարվա վերջից, երբ լուրջ վնասվածքներ ստացավ Ֆրանսիայի լեռնադահուկային ուղիներում: Բժիշկներն արհեստական ձևով նրան կոմայի մեջ գցեցին` անշրջելի հետևանքներից խուսափելու համար: Համապատասխան մասնագետների կարծիքով` նման վնասվածքներից ապաքինումը երկարատև գործընթաց է, ու դեռ վաղ է կանխատեսումներ անել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան