Ուորլիք. Մոսկվայում ԼՂ խնդրի վերաբերյալ քննարկումներն արժեքավոր էին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Մոսկվայում ԼՂ խնդրի վերաբերյալ քննարկումներն արժեքավոր էին: ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան կաշխատեն միասին խաղաղության ուղղված ջանքերին աջակցելու համար»:
Ավելի վաղ էլ նա գրել էր. «Այսօր ես պատիվ ունեցա հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ, ում Ղարաբաղում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը երկար կհիշվեն»:
Նշենք, որ Մարտի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել նաև նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունն ու տպավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով