Ադրբեջանի պետական պաշտոնյաներն Իրանի քաղաքացուն դրդել են ինքնասպանության
«Ադրբեջանի փախստականների և միգրացիայի վարչության աշխատակիցներն Իրանի քաղաքացուն դաժան ծեծի են ենթարկել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Արաննյուզ.իռ» կայքը, հղում կատարելով «Վիրտուալազ.օրգ» կայքին:
Տեղեկատվության համաձայն՝ ս.թ. մարտի 7-ին Ադրբեջանի փախստականների և միգրացիայի վարչության աշխատակիցները մեքենաների վերանորոգմամբ զբաղվող Իրանի քաղաքացի Սեյյեդ Ռեզա Թաղավիին Բիլե Սավարի անցակետի մոտ արտաքսելու ժամանակ բռնության են ենթարկել:
«Իրանի քաղաքացին մեքենայից իրեն դուրս նետելով՝ փորձել է ինքնասպանություն գործել, ինչի արդյունքում Ռեզա Թաղավին վնասվածքներ է ստանում: Ստեղծված իրավիճակը ստիպում է, որպեսզի Ադրբեջանի փախստականների և միգրացիայի վարչության աշխատակիցները վիրավոր իրանցուն տեղափոխեն Բիլե Սավարի հիվանդանոց:
Այնուհետև, երբ Ռեզա Թաղավիի վիճակը ծանրանում է, նրան տեղափոխում են Բաքվի «Նագիևի» հիվանդանոց: Օրեր անց, Իրանի քաղացուն անմարդկային ձևով հիվանդանոցից դուրս են գրում և Բիլե Սավարի անցակետով ուղարկում Իրանի Իսլամական Հանրապետություն»,-նշված է «Արաննյուզ.իռ»-ում թողարկված հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում