Իսրայելցի գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի բուժման դեղամիջոց
Իսրայելի գիտնականները հայտնաբերել են քաղցկեղը բուժող դեղամիջոց, որով կարելի է բուժել այս անբուժելի հիվանդությունն առանց այլ միջամտությունների` քիմիաթերապիայի և այլն: Ռուսական «ՆՏՎ»-ից տեղեկանում ենք, որ թեև նոր դեղամիջոցը դեռ երկար կլինիկական փորձարկումների պետք է ենթարկվի, բայց այն արդեն ճանաչվել է 2013թ-ի գիտական հայտնությունը:
Պրոֆեսոր Լեա Այզենբախն ու իր գործընկերները դեղամիջոցի ստեղծման վրա ծախսել են 30 տարի և ահա այսօր պրոֆեսորը հայտարարում է, որ իր թիմը գտել է ճանապարհ, որով հնարավոր է բուժել տարբեր աստիճանի բարդության քաղցկեղի մինչև 20 տեսակ: Գիտնականները, մասնավորապես, ստեղծել են պատվաստանյութ, որը ակտիվացնում է իմունային համակարգն այնպես, որ օրգանիզմի հիմնական «մարտիկները»` լիմֆոցիտները, դառնում են «սուպերմարտիկներ». Նրանք գտնում են քաղցկեղածին բջիջները, որքան էլ դրանք թաքնված չլինեն և ամբողջությամբ ոչնչացնում դրանց:
Քաղցկեղի տեսակից կախված համապատասխան պատվաստանյութը կամ անմիջապես ներարկվում է արյան մեջ, կամ մարդու օրգանիզմից վերցված բջջային հյուսվածքի մեջ: Լիմֆոցիտները այս դեպքում արհեստականորեն բազմացնում են նոր միջավայրում ու վերադարձնում օրգանիզմ, որտեղ էլ նրանք ոչնչացնում են քաղցկեղածին բջիջները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա