ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հաջորդ ամիս
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) փետրվարի 22-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայում և Փարիզում հանդիպումների շարք են անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ լրատվական ծառայության պաշտոնական կայքը:
Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:
Համանախագահները շարունակել են աշխատել արտգործնախարարների հետ այն հարցերի շուրջ, որոնք բարձրաձայնել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները 2013 թվականի նոյեմբերին՝ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Արտգործնախարարները վերահաստատել են իրենց ցանկությունը լուծել առաջադրված խնդիրները` բանակցային գործընթացը առաջ տանելու համար:
Համանախագահներն ընդգծել են համագործակցության շարունակության կարևորությունը և համաձայնել են շարունակել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները բարձր մակարդակում: Նրանք ծրագրում են այց կատարել տարածաշրջան հաջորդ ամսվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում