ՄՄ անդամակցության փաստաթղթերի թարգմանության համար կառավարությունը հատկացրեց ևս 50 մլն դրամ
Մաքսային միությանն անդամակցության համար անհրաժեշտ թարգմանությունների իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացրեց ևս 50 մլն դրամ: Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մինչ այս թարգմանությունները կազմում էին 10 100 էջ, ինչի համար անհրաժեշտ էր 125 մլն դրամ: Սակայն, ըստ նախարարի, այժմ թարգմանությունները կազմում են 19 500 էջ, ինչի համար անհրաժեշտ է ևս լրացուցիչ 50 մլն դրամ: Հ.Թովմասյանի խոսքերով` այդ միջոցների հատկացմամբ մեկ էջի ինքնարժեքը կնվազի 40-50 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով