Orange Հիմնադրամը նոր համակարգչային սրահ է բացվել Դավթաշեն գյուղում
Orange Հիմնադրամը հայտարարել է հերթական համակարգչային սրահի բացման մասին, այս անգամ՝ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում: Orange Հիմնադրամի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով նորաբաց սրահը համալրվել է 7 համակարգչով, տպիչով, Orange-ի MyFi երթուղիչով, որն ապահովում է ներբեռնման մինչև 21.6Մբ/վ արագություն, և հարմարավետ կահավորանքով:
Orange Հիմնադրամի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բոլոր ցանկացողների համար կկազմակերպվեն հատուկ համակարգչային դասընթացներ, որոնք թույլ կտան առավել հեշտությամբ օգտագործել տրամադրված սարքավորումները և ինտերնետ ծառայությունների ընձեռած հնարավորություններն ավելի հասանելի կդարձնեն գյուղի բնակիչների համար:
«Orange Հիմնադրամը մեծապես կարևորում է գյուղական համայնքների զարգացումը: Հավատացած ենք, որ այս համակարգչային կենտրոնը Դավթաշեն գյուղի բնակիչներին հնարավորություն կընձեռի օգտվել արագ զարգացող ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած առավելություններից և կնպաստի իրենց կյանքի կրթական ինչպես նաև սոցիալական բաղադրիչների բարելավմանը»,- ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange Հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որը միտված է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ վերջիններիս հնարավորություն տալով լիովին օգտագործել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով