«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսի արագությունը կախված է կողմերի քայլերից»
ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության ժամանակաշրջանում, մենք աջակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի` Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության միջև կապերի հաստատմանն ուղղված ջանքերին: Այս մասին, «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Շվեյցարիայի Կոնֆեդերացիայի դեսպան Պասկալ Օբիշերը:
Նա հույս է հայտնել, որ բարձր մակարդակով հանդիպումներն ու քաղաքացիական նախաձեռնությունները միմյանց կլրացնեն:
Հարցին, Շվեյցարիան թափ է հաղորդել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը, շարունակվո՞ւմ է այդ պրոցեսը, դիվանագետը նշել է, որ իր երկրի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը ժողովուրդների միջև խաղաղության հաստատումն է և Շվեյցարիան լավ հնարավորություններ է առաջարկում այն երկրներին, որոնց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան:
Պ. Օբիշերն ասել է, թե Շվեյցարիան հարաբերությունների նորմալացման հարցում աջակցում է Հայաստանին ու Թուրքիային, սակայն գործընթացի ուղղությունն ու արագությունը կախված է կողմերի քայլերից:
Վերջինս նաև հավելել է, որ առաջիկա ամռանը, նախատեսված է Շվեյցարիայի նախագահի այցը Հարավային Կովկասի երկրներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում