ՊԲ. Ադրբեջանը սադրիչ հայտարարություններ է տարածում
«Ադրբեջանական կողմը հերթական սադրիչ հայտարարությունն է տարածել, որը չի համապատասխանում իրականությանը»: Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի տարածած այն լուրերը, թե հայկական կողմը, շփման գծի, ադրբեջանական Գանափլի գյուղի ուղղությամբ կրակ է արձակել քաղաքացիական անձնանց վրա, ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նա ասաց, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները չեն խախտում հրադադարի ռեժիմի կանոնները, իսկ կրակ բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում` կասեցնելու հակառակորդի ակտիվությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում