«Թուրքիան «քաղում է» Էրդողանի քինոտ քաղաքականության պտուղները».«Hurriyet Daily News»-ի անդրադարձը
«Hurriyet Daily News»-ն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և «Թուրքիան քաոսի մեջ է ընկղմվում» խորագրով հոդված տպագրել:
Ստորև ներիկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Թուրքիայում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, քանի որ Արդարություն և Զարգացում կուսակցության վարչակազմը շարունակում է հասարակությանը պառակտել իր քինոտ քաղաքականությամբ, որն էլ ոչ մի կայունություն չի խոստանում ապագայի համար:
Մարդիկ կրկին փողոց դուրս եկան, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ անցյալ մայիսին հակակառավարական ցույցերի ժամանակ գլխին ծանր հարված ստացած 15-ամյա տղան մահացել է:
Այն փաստը, որ կառավարությունը «մատը մատին չտվեց» տղայի սպանողին արդարադատությանը հանձնել, միայն բորբոքեց արդեն իսկ առկա զայրույթը:
Թուրքիայի իրավական համակարգը, որը հեռու էր կատարյալ լինելուց, փլուզվեց Էրդողան-Գյուլեն պայքարի արդյունքում:
Սոցիալական լարվածությունը Թուրքիայում, ամենայն հավանականությամբ, կշարունակվի, քանի որ Էրդողանի և նրա կառավարության անդամների քայլերը դա են խոստանում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում