Ստամբուլում խռովություններ են, կա 1 զոհ
Գիշերը Ստամբուլի փողոցներում բախումներ են տեղի ունեցել Բերքին Էլվանի հուղարկավորությանը մասնակցող ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև: Շիշլիից դեպի Թաքսիմ հրապարակ քայլերթի դուրս եկած հազարավոր մարդկանց դեմ ոստիկանները կիառել են ջրցան մեքենաներ:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` բախումների ու անկարգությունների հետևանքով վեճ է ծագել Օքմեյդանում հավաքված մի խումբ քաղաքացիների մեջ: Գործադրվել է հրազեն, կա 1 զոհ, 2 վիրավոր: Սպանվածը Թուրքիայի քաղաքացի 22-ամյա Բուրաք Ջան Քարամանօղլուն է: Վիրավորները շտապ հոսպիտալացվել են:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ազիզ Բաբուշչուն հայտարարել է, որ սպանության վայրում ոստիկաններ չեն եղել և բախումները եղել են զուտ քաղաքացիների միջև: Ստամբուլի նահանգապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ևս հաստատվում է ոստիկանների մասնակցությունն այդ մահվան ելքով ընդհարմանը:
Ոստիկանները փակել են Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակը: Ցուցարարներից 10 հոգի ձերբակալվել են:
Հիշեցնենք, որ Բերքին Էլվանը Թուրքիայի ալևի կրոնական համայնքի ներկայացուցիչներից է, նա Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և ամիսներ շարունակ գտնվելով կոմայի մեջ մահացել էր մարտի 11-ին: Պատանու մահը հանրային դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում