«Մայրերի կատաղությունը կխեղդի մարդասպաններին». Թուրքիայում ցույցերը շարունակվում են
Թուրքիայում զանգվածային ցույցեր են տեղի ունենում. արդեն գրանցվել է 2 զոհ: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ անցյալ մայիսին հակակառավարական ցույցերի ժամանակ գլխին ծանր հարված ստացած 15-ամյա տղան մահացել է, Թուրքիայի տարբեր քաղաքներում ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում 2 մարդ է զոհվել:
Ցուցարարներից մեկը մահացել է Ստամբուլի Կուրտուլուս թաղամասում տեղի ունեցած բախումների ժամանակ:
Ըստ տեղեկությունների, երկրի արևելքում մեկ ոստիկան է մահացել սրտի կաթվածից` խռովությանը մասնակցելու ժամանակ:
Բերքին Էլվանը, ով այն ժամանակ 14 տարեկան էր, հունիսի 16-ին Ստամբուլում փողոցային բախումների ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև էր հայտնվել, երբ դուրս էր եկել տան համար հաց գնելու: Նա գլխին հարված ստանալուց հետո ընկել էր կոմայի մեջ:
Բերքինի մահը երեքշաբթի օրը կատաղի խռովության պատճառ դարձավ երկրի ամենաքիչը 32 քաղաքներում` որպես անցյալ տարվա հիշողություն:
Թուրքիայի վարչապետ Էրդողանն ի պատասխան ցույցերին, հայտարարել է, թե ինքը կհեռանա պաշտոնից, եթե պարտվի ընտրություններում:
Ոստիկանությունը չորեքշաբթի օրը Անկարայում և Ստամբուլում արցունքաբեր գազ և ջրաթնդանոթ է արձակել ցուցարարների ուղղությամբ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել պատանու մահը սգալու:
Անկարայի բախումների ժամանակ, ցուցարարները փորձել են երթևեկությունը դադարեցնել, սակայն կանգնեցվել են ոստիկանության կողմից, ովքեր ձերբակալել են բազմաթիվ մարդկանց: Որոշ ցուցարարներ վիրավորվել են:
Մի կին կոտրել է ոտքը, իսկ մի քանիսը վիրավորվել են Իզմիրի արևմտյան քաղաքում, երբ ոստիկանությունը փորձում էր դադարեցնել ամբոխի երթը դեպի տեղական կառավարության շենք:
Թաղմանը ներկա գտնվողները բղավում էին. «Բերքինին սպանողները ոստիկանության ԱԶԿ աշխատակիցներն են», նկատի ունենալով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ Անկախություն և Զարգացում կուսակցությանը:
«Մայրերի կատաղությունը կխեղդի մարդասպաններին», -բղավում էին մյուսները:
Տղայի հայր Սեմի Էլվանը Բի-Բի-Սի լրատվական ծառայության հետ զրույցում նշել է, որ իր որդին դարձել էր «ժողովրդի զավակը»:
Այն հարցին, թե ինքն ինչպես կուզեր, որ որդուն հիշեին, նա պատասխանել է. «Ես ցանկանում եմ, որ նրան ճանաչեն որպես պետության կողմից սպանված երեխա: Նա մի անմեղ տղա էր, ում սպանեցին այն ժամանակ, երբ գնացել էր հաց գնելու»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով