Տնտեսագետ. Որոտանի ՀԷԿ-ը ֆինանսապես այն վիճակում չէր, որ պետք է վաճառվեր
Ցանկացած պետական գույք կարելի է վաճառել՝ սկսած Ատոմակայանից մինչև ամենասովորական աթոռը: Սակայն, արդյո՞ք, Որոտանի ՀԷԿ-ն այն վիճակում էր, որ պետք է վաճառվեր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Որոտան ՀԷԿ-ի վաճառքի մասին նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Խոսելով ՀԷԿ-ի հնարավորություններից նա նշեց. «Որոտանի ՀԷԿ-ը ինժեներական առումով շատ լավ կառույց է, Խորհրդային Միությունը ՀԷԿ-ին լուրջ էր վերաբերվում: Այն հնարավորություն ուներ փոխարինել Ատոմակայանին և աշխատել ողջ հզորությամբ, իսկ ՀԷԿ-ի վաճառքը հերթական մեծ կորուստն էր»:
Անդրադառնալով ֆինանսական կողմին, տնտեսագետը կարծիք հայտնեց, որ ֆինանսապես ՀԷԿ-ն այն վիճակում չէր գտնվում, որ պետք է վաճառվեր: Իսկ ՀԷԿ-ի վաճառքին իրավական կողմից նայելով հարց է առաջանում, թե վաճառքից ստացված 180 միլիոնը ու՞ր է գնացել:
«Փաստացի փոխանցումը կա, սակայն ո՞վ է ստացել այդ գումարը: Ստացել է վաճառողը, բայց պարզ չէ` վաճառողը ՓԲԸ-ն է, թե կառավարությո՞ւնը»,-ավելացրեց Վահագն Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում