Մենք չարությամբ լցված չենք. Արամ Մանուկյան (տեսանյութ)
Հաջորդ կառավարության ձևավորումը Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի որոշելիք հարցն է, դա կարգավորվում է Սահմանադրությամբ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ձևավորվելու հաջորդ կառավարությունը, երբ ոչ իշխանական չորս ուժերը չեն պահանջում ցրել ԱԺ-ն, բայց պահանջում են կառավարության հրաժարական:
«Ինչպես կուզեն, կորոշեն, բայց մեր դիրքորոշումը գոնե հստակ է այդ առումով, և Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է դրա մասին` եթե անգամ լինի այդպիսի առաջարկ, ՀԱԿ-ը չի մասնակցի կառավարության ձևավորման գործընթացին: Ինչ առաջարկ էլ որ լինի», -հայտարարեց ԱԺ պատգամավորը:
Սակայն խնդրի լուծման այս ճանապարհը, ընդդիմադիր պատգամավորը քիչ հավանական է համարում: Նա շեշտեց, որ իրենք չարությամբ լցված չեն, այլ` «ընտրովի իշխանություն ձևավորելն ու երկրի առջև ծառացած լուրջ մարտահրավերների դեմն առնելը»:
«Մենք չարությամբ լցված չենք: Մենք դրականով ենք լցված ու կառուցողական մոտիվ ունենք: Հայ ժողովրդին օդ ու ջրի պես անհրաժեշտ են արդար ընտրություններ»,- նկատեց ՀԱԿ պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով