Փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 61-րդ նիստի աշխատանքներին:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող մեկ տասնյակից ավելի հարցեր: Այս մասին հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի բաժնից:
Մասնավորապես` կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրի, ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների մասին համաձայնագրում առաջարկվող փոփոխությունների նախագծերը, հաշվետվություններ և զեկույցներ կներկայացվեն ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրով 2013 թ. համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի և ծրագրի իրականացման 2012-2014թթ. համալիր միջոցառումների, աուդիտորական ծառայությունների շուկայի իրավիճակի և աուդիտի միջազգային չափանիշները ԱՊՀ երկրներում կիրառելու մասին: Նիստի մասնակիցները կանդրադառնան ֆինանսաբյուջետային և կազմակերպական այլ հարցերի:
Փոխվարչապետը կմասնակցի նաև «ԱՊՀ-ն և փոխգործակցության նոր ձևաչափերը» խորագրով միջազգային տնտեսական համաժողովին, որի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության խորացման հարցեր: Մասնավորապես` կքննարկվեն ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի և Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի իրականացմանը, ԱՊՀ-ում զբոսաշրջության արդյունավետ զարգացմանը, ինտեգրացիոն գործընթացների զարգացման նոր մեխանիզմներին վերաբերող և այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները