«Եվրասիանեթ». «Հայաստանը և Պատրիսիա Կասսը խոսում են կոնյակի և խաղաղության մասին»
«Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքն անդրադարձել է ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կասի Հայաստան կատարած այցելությանն ու «Հայաստանը և Պատրիսիա Կասսը խոսում են կոնյակի և խաղաղության մասին» վերնագրով հոդված տպագրել:
Ստորև ներակայցնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
«Երևանի կոնյակի գործարանի նկուղում պահվում է կոնյակի տակառ, որը 13 տարի սպասում է Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորմանը:
Հայաստանում սիրված խմիչքը լայնորեն տարածվել է խորհրդային ժամանակներում, երբ այս երկիրը(և Վրաստանը) Ֆրանսիայի հարավի խորհրդային այլընտրանք էին համարվում: Շատ այցելուների համար պարտադիր է այցելել Երևանի կոնյակի գործարան, որն այժմ պատկանում է ֆրանսիական «Pernod Ricard» ընկերությանը:
Ֆրանսիացի հայտնի երգչուհի Պատրիսիա Կասսը մարտի 10-ին դարձավ վերջին հայտնի անձը, ով գործարանի նկուղում կոնյակ համտեսեց և Հայաստանի պատմությանը ծանոթացավ:
Գործարանի նկուղում նրան ցուցադրել են «Խաղաղության տակառը», որի մեջ 1994թ.-ին , երբ Հայաստանն ու Ադրբեջանը զինադադար կնքեցին (ինչը պարբերաբար խախտվում է) կոնյակ են լցրել ու պահել: Տակառը կնքել են 2001թ.-ին, երբ ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի, ռուս և, իհարկե, ֆրանսիացի համանախագահներն այցելեցին Երևանի ու շրջեցին գործարանով մեկ: Կոնյակն արտադրողները խոստացան բացել տակառը, երբ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի:
Դժբախտաբար կոնֆլիկտը շարունակում է վառոդի տակառ լինել՝ երբեմն նկատվում է մահացու լարվածություն, և չի ակնկալվում, որ մոտ ժամանկներս Հայաստանն ու Ադրբեջանը միասին կխմեն խաղաղության համար:
Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմ ներխուժումը թույլ չի տալիս հուսալ իրավիճակի բարելավման մասին:
Այս ամենի միակ լավ կողմն այն է, որ ժամանակի հետ կոնյակը միայն ավելի լավն է դառնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները