Շերմանը` ԼՂ օդանավակայանի մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտաքին հարցերի բյուջեի լսումների ժամանակ, կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է Արցախի օդանավակայանի շահագործման խնդրին և կոչ արել Ջոն Քերիին զգուշացնել ադրբեջանցիներին:
«Ադրբեջանցի զինվորը, ով ՆԱՏՕ-ի զորավարժություններին, քնած ժամանակ սպանել էր հայ զինվորին, գովաբանման է արժանացել այդ և այլ ագրեսիվ գործողությունների համար, ուստի ես հուսով եմ, որ դուք կվերանայեք, և թերևս, չեղյալ կհայտարարեք Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
Հուսով եմ, Դուք կարող եք նաև զգուշացնել ադրբեջանցիներին, որ պարզապես զայրացուցիչ է այն, որ նրանք սպառնում է կրակ բաց անել քաղաքացիական ինքնաթիռների ուղղությամբ, որոնք փորձում են թռիչքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից»,-հայտարարել է Շերմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան