Չորս ոչ իշխանական ուժերը միայն կառավարության հրաժարական չեն պահանջելու
Մենք ոչ միայն պարզապես պահանջելու ենք կառավարության հրաժարական, այլև առաջարկելու ենք, թե ինչ բարեփոխումներ ու ելքեր են անհրաժեշտ, որպեսզի հաջորդ կառավարությունը նույն օրը չընկնի: Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Դրա համար էլ հիմա մշակում ենք հետագա գործողությունների ծրագիր: Մենք կողմնակից չենք միաժամանակյա, մեկանգամյա քայլերի: Մենք աշխատանքի կողմնակիցն ենք»,-հավելեց դաշնակցական պատգամավորը:
Ինչ վերաբերում է չորս ոչ իշխանական ուժերի հանդիպման վայրին, ապա ըստ պատգամավորի, իրենք իրենց առջև ձևի խնդիր չեն դրել:
«Ոչ թե կարևոր է, թե որտեղ է կայանում հանդիպումը, այլ թե ինչ են խոսում այդ հանդիպմանը», -հավելեց պատգամավորը:
Նկատենք, որ չորս ոչ իշխանական ուժերի հանդիպումներն ընթանում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով