Ահազանգ Բժշկական համալսարանից. մոտ 93 ուսանող դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած
Panorama.am-ը բժշկական համալսարանի ուսանողներից ահազանգ է ստացել, որ իրենք 3-րդ լուծարքի հնարավորությունից զրկվել են, քանի որ ԿԳ նախարարի հրամանով այն չի տարածվել այս բուհի վրա: Հիմա համալսարանից դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած մոտ 93 ուսանող:
Ուսանողները նշում են, որ նախորդ տարիներում իրենց տրամադրվել են 3-րդ, անգամ 4-րդ մարման հնարավորություններ:
«Այլ բուհերին տրվել է 3-րդ մարման հնարավորություն, այն դեպքում, որ մեզ այն չտալու որոշումը պատճառաբանվել է այսպես՝ «բժշկական համալսարանում պետք է պատրաստվեն որակյալ կադրեր»:
Հարց է առաջանում՝ արդյոք մեզ պետք չե՞ն որակյալ տնտեսագետներ, իրավաբաններ, այլ մասնագետներ, որ այդ ֆակուլտետներին տրվում է 3-րդ մարման հնարավորություն»,- Panorama.am-ի թղթակցին հայտնել են մի խումբ ուսանողներ:
Ինչպե՞ս է վերաբերվում նախարարությունն այս խնդիրին: Արդյո՞ք, որևէ քայլ հնարավոր է անել` ուսանողներին աջակցելու և խնդիրը կարգավորելու հարցում: ԿԳ նախարարությունից մեզ խոստացել են արձագանքել առաջիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա