Հաստատվել է Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի միջոցառումների անցկացման ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «ՀՀ կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից միևչ 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին ՀՀ-ում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախապատրաստական գագաթաժողովի և Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի» առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին տեղեկացնում են կրթության և գիտության նախարարության մամուլի բաժնից:
Նիստի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել են գագաթաժողովի ընթացքում հնարավոր միջոցառումների անցկացման, գագաթաժողովի մասնակիցների ցանկի, օրակարգի, գործընկերների ներգրավման հետ կապված ընթացիկ հարցեր: Որոշ խնդիրների շուրջ պարզաբանումներով հանդես է եկել Բոլոնիայի քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը:
Նախարարը խնդրել է գերատեսչությունների ներկայացուցիչներին` տեղերում քննարկել իրենց պատասխանատվության տիրույթում գտնվող կազմակերպչական և տեխնիկական բնույթի հարցերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ և դիտողություններ:
Նիստի ավարտին հաստատվել է «2015 թվականին ՀՀ-ում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախապատրաստական գագաթաժողովի և Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի միջոցառումների անցկացման ծրագիրը և նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը»:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ պետական գերատեսչությունների, մասնավորապես, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, տրանսպորտի և կապի, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա