Մենք ամբողջական իշխանափոխության կողմնակիցն ենք. «Ժառանգություն»
Մենք գնում ենք ամբողջական իշխանափոխության, դրա կողմնակիցն ենք, իսկ իշխանափոխության պետք է գնալ փուլ առ փուլ: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Մենք գտնում ենք, որ խորհրդարանում Հանրապետական մեծամասնությունը չի արտահայտում հասարակության իրական պատկերը, և մենք պետք է դուրս գանք, ելնենք իրականությունից: Իսկ չորս ուժերը աշխատում են հենց այդ պլատֆորմի վրա ունեն քաղաքական և տնտեսական բաղադրիչ: Ի վերջո, կառավարության հրաժարականը ինքնանպատակ կլինի, եթե ռեալ այլընտրանք չառաջարկի», -հայտարարեց Հակոբյանը:
Նա վերահաստատեց նախկինում ասած իր հայտարարությունը, որ միասնական պլատֆորմի շուրջ բանակցությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իրեն դրսևորեց որպես «իսկապես ընդդիմություն»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով