«Դեմ եմ»-ը նստացույց կանի՞
«Հայկական Ժամանակ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը մարտի 22-ին կայանալիք հանրահավաքից հետո հնարավոր է հնգօրյա նստացույց սկսի՝ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային օրենքի «պարտադիր» բաղադրիչի վերաբերյալ:
ՍԴ-ի որոշումը, հիշեցնենք, սպասվում է մարտի 28-ին:
«Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ հնարավոր է նման բան կազմակերպվի. «Իհարկե, հնարավոր է նստացույց լինի, բայց առայժմ քննարկումներ են ընթանում, ոչ մի բան որոշված չէ: Տարբեր տեսակետներ կան էդ հարցում»: