Ինչո՞ւ էր Լիպնիցկայան ուզում հեռանալ մեծ սպորտից
Սոչիի օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի չեմպիոնուհի ռուս Յուլյա Լիպնիցկայան պատրաստվում է Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 24-30-ը:
«Իմ միակ և գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունում մաքուր սահելն է: Պետք է մեկնարկել հանգիստ, առանց նյարդայնանալու, հոգեպես տրամադրվել ու դուրս գալ սահադաշտ:
Հաջորդ մրցաշրջանի համար նոր մշակված ծրագիր չկա, քանի դեռ ավարտին չենք հասցրել այս մեկը: Իհարկե, օլիմպիական շրջանում ճնշումն ահռելի էր, ինչի հետևանքով մեծ սպորտից հեռանալու ցանկություն կար, բայց հիմա նախապատրաստվում եմ աշխարհի առաջնությանը, հետո կհանգստանամ, իսկ հաջորդ տարին կլինի ավելի հեշտ, քան սա էր»,- նշել է Լիպնիցկայան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում