Ցանկացած հարց 4 ոչ իշխանական ուժերի համաձայնությամբ է տեղի ունենում. ԲՀԿ (տեսանյութ)
«Մենք կապացուցենք, որ այլ ելք չկա, քան կառավարության հրաժարականն է: Եթե մեծամասնությունը չի գնա դրան, ապա դա իրենց խնդիրն է», -այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
Կառավարության հրաժարականի պահանջի մասին հարցը, Մարգարյանի փոխանցմամբ, առաջիկայում կներկայացվի խորհրդարանի օրակարագ: Մարգարյանը, սակայն ժամկետներ չհայտնեց:
«Եթե հարապետականը դրան չի գնա, մենք անշուշտ կորոշենք ինչ անել, անշուշտ բազմաթիվ այլ միջոցներ կան, մենք շարունակելու ենք մեր գործողությունները: Առաջիկայում կմշակենք մեր ճանապարհային քարտեզը: Ցանկացած հարց, 4 ուժերի համաձայնությամբ է տեղի ունենում և հետևաբար չորսի անունից առաջիկայում կհայտարարենք ճանապարհային քարտեզը», -հավելեց այլընտրանքը ներկայացնող ուժի ներկայացուցիչը:
Հարցին, թե կարելի է ասել, որ ԲՀԿ-ն ցանկանում է ղեկավարել կառավարությունը, Մարգարյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ: ԲՀԿ-ն ուզում է Հայաստանում տեսնել այնպիսի կառավարություն, որը համապատասխանում է այն չափորոշիչներին, ինչի մասին մենք կհայտարարենք հետո: Այսինքն` չորսը հայտարարելու են, թե ինչպիսի կառավարություն են ուզում տեսնել, իսկ թե ով կղեկավարի, դա առանձին հարց է, քննարկելու հարց է: Անձերի խնդիր մենք չենք դնում»:
Մյուս ճշգրտող հարցին, թե ԲՀԿ-ն կողմ կլինի՞, որ իրենց առաջարկած չափորոշիչներով «Օրինաց երկիր»-ը ղեկավարի կառավարությունը, Մարգարյանը պատասխանեց. «Մենք պետք է քննարկենք դա»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով