Քաղաքականի և քաղաքացիականի հարաբերությայն հարցը առաջին նախագահի մարտիմեկյան ելույթում

Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային վերջին ելույթում արված մի շարք դատողություններ և գնահատականներ վերաբերում էին նաև Հայաստանում ծավալված քաղաքացիական շարժումներին: Մասնավորապես, նա մեծ կարևորություն է տալիս այդ նախաձեռնություններին, միևնույն ժամանակ ցույց տալով քաղաքացիականի կապը քաղաքականի հետ. «Անհրաժեշտ է մեկանգամընդմիշտ հասկանալ, որ քաղաքացիականն ու քաղաքականը ոչ թե իրարամերժ, այլ միմյանց փոխլրացնող ու հզորացնող երևույթներ են, և որ դրանց հակադրումը ձեռնտու է միմիայն բռնապետական ռեժիմներին»: Դժվար է չհամաձայնել նրա կարծիքին այս հատվածում, սակայն դժվար է դա անել, երբ բանախոսը նշում է. «Ուժեղ արհմիությունների և անկախ դատարանների բացակայության պայմաններում քաղաքացիական կամ սոցիալական շարժումները դատապարտված են կա՛մ քաղաքականանալու, կա՛մ մարելու»:

Օրինակ, «Չենք վճարելու 150 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունը վկայությունն է այն բանի, որ քաղաքացիական ակցիան հասավ իր նպատակին՝ առանց քաղաքական երանգավորում ստանալու և առանց մարելու, դեռ ավելին՝ գնալով այդ նախաձեռնության մեջ ներգրավված մարդիկ ավելանում էին, և հայտնի չէ, թե ինչ ծավալների կհասներ ակցիան, եթե քաղաքապետարանի որոշումը չեղյալ չհամարվեր: Այնպես որ այդ դատողությունը քաղաքացիական շարժումների կա՛մ քաղաքականանալու, կա՛մ մարելու վերաբերյալ փորձնական ճանապարհով չի հաստատվում, այլ ուղիղ հակառակը՝ ժխտվում է, իսկ իրականության չհամապատասխանող դատողություն անելու մոտիվացիան առաջին նախագահի մոտ, ամենայն հավանականությամբ, կապված է քաղաքացիական շարժումները քաղաքականացնելու իր ցանկության և մտադրության, բայց ոչ՝ հասարակական պահանջի հետ:

Իրականում ավելի հավանական է հակառակ օրինաչափությունը. սոցիալական որև խնդիր ավելի մեծ հավանականություն ունի լուծվելու հենց քաղաքացիական, այլ ոչ թե քաղաքական մակարդակում: Այնպես որ քաղաքացիական նախաձեռնությունները հաջողություն գրանցելու համար պետք է հնարավորինս չքաղաքականացվեն: Սա ձեռնտու է առաջին հերթին հենց քաղաքացիական ակտիվիստներին, իսկ իրենց ակտիվության քաղաքականացումը ձեռնտու է քաղաքական ընդդիմադիր գործիչներին, ովքեր իրենց քաղաքական կշիռը հաճախ չափում են նրանով, թե որքան մարդ կկարողանան հանել փողոց:

Մարտիմեկյան ելույթում վկայակոչելով Լիբիայի, Եգիպտոսի և Ուկրաինայի իրադարձությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, լեգիտիմացնում է փողոցի դերը քաղաքականության մեջ, ավելի ճիշտ՝ լեգիտիմացնում է փողոցային քաղաքականությունը, փողոցը որպես քաղաքական պրոցեսների նախաձեռնության և քաղաքական որոշումների ընդունման վայր:

Ցավոք սրտի, Հայաստանում քաղաքացիական որոշ նախաձեռնություններ արդեն լուրջ են ընդունել փողոցի դերը. վերջերս «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստները ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարից որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով նրան հրավիրում էին փողոց՝ բոլորի առջև պատասխան տալու, իսկ երբ նախարարության աշխատակիցներն առաջարկում էին ակտիվիստներին կազմել 5-10 հոգանոց խումբ և հանդիպել նախարարի հետ, նրանք հրաժարվում էին՝ ասելով մոտավորապես հետևյալը. «Թող նախարարն իջնի փողոց, բոլորի աչքի առաջ խոսի»:

Այս և նման արտահայտություններում թաքնված են փողոցային քաղաքականության որոշ էական մանրունքներ, մասնավորապես. փողոցային քաղաքականությունը գրեթե միշտ ունի լիդեր խնդիր, ամբոխին անհրաժեշտ է առաջնորդ, նա էլ պատասխանատվություն է կրում փողոցային քաղաքականության միջոցով ձևավորվող ակնկալիքների և դրանց իրականացման կամ չիրականացման հետևանքների համար:

Երկրորդ. փողոցը պետք է դիտարկվի որպես քաղաքական գործոն այն դեպքում, երբ սպառված են քաղաքականության իրականացման իրավաքաղաքական այլ մեխանիզմները՝ ընտրություն, արդարադատության համակարգ, լոբբինգ և այլն:

Եվ երրորդ. ելնելով այն դրույթից, որ փողոցային քաղաքականությունը մարդկանց գրգռելու արվեստ է, որպեսզի հարկ եղած ժամանակ օգտագործվի այդ էներգիան, պետք է իմանալ, որ փողոցում ձևավորվում են քաղաքական և ավելի լայն՝ սոցիալական սպասելիքներ, որոնք, բացի բանախոսի խոսքից, որևէ այլ կերպ և այլ տեղ գոյություն չունեն և այնպես, ինչպես ասվում են, իրացվելու հնարավորություն չունեն: Այդ չարդարացված սպասումների հետևանքներն ավելի ծանր են, քան դրանց պատճառները: Այլ կերպ ասած՝ եթե խոսքը գնում է նախագահի հրաժարականի մասին, ապա ավելի ազնիվ կլինի ասել, որ պետք է սպասենք ևս մի քանի տարի և ընտրությունների միջոցով նախագահը կփոխվի, քան տարիներ շարունակ մարդկանց մոտ ձևավորել թյուր պատկերացում, թե նախագահն անելանելի վիճակում է և այլ տարբերակ չունի, բացի հրաժարականից:

«Շախմատային լեզվով արտահայտված, Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն… Սերժ Սարգսյանն, ահա, կանգնած է այսպիսի երկընտրանքի առջև. այն է` կա՛մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա՛մ էլ` փորձանք բերի հայ ժողովրդի գլխին։ Հետևաբար, ժամանակն է, որ նա խոհեմություն դրսևորի և հրաժարական տա` ժողովրդին հնարավորություն ընձեռելով հիրավի ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու հանրապետության մի այնպիսի նախագահ, որն ի վիճակի լինի միջազգային հանրության աչքում վերականգնելու Հայաստանի` որպես վստահելի և պատասխանատու գործընկերոջ վարկը, առանց որի անհնար է դիմագրավել երկրի առջև ծառացած անթիվ մարտահրավերները։ Հայաստանի ու Արցախի փրկության այլ ճանապարհ գոյություն չունի»,-նշել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Բանն այն է, որ փողոցում քաղաքական ակցիային մասնակցող մարդուն թվում է, թե նա փրկիչ է, հերոս, ասպետ, որ հենց նրանից է կախված երկրի ճակատագիրը: Բնականաբար, նրանից էլ է կախված, բայց դրա համար պետք են բարենպաստ պայմաններ. հերոսն էլ իր ժամանակն ունի, փրկիչն էլ, ասպետն էլ: Արդյո՞ք այսօր Հայաստանում հենց այն ժամանակներն ու պայմաններն են: Եթե խոսքը գնում է ոչ թե համակարգային փոփոխությունների, ոչ թե զարգացման այլ ուղիների, այլ սցենարների, այլ ընդամենը նոր նախագահ ունենալու /մեկ մարդուն մյուսով փոփոխելու/ մասին, ապա սոցիալական ի՞նչ փոփոխություններ է դա ենթադրում, եթե առհասարակ ենթադրում է որևէ կոնկրետ փոփոխություն: Եթե չի ենթադրում (իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում համակարգային փոփոխությունների մասին խոսք անգամ չկա), ապա նոր նախագահ մենք այսպես թե այնպես ունենալու ենք մի քանի տարի հետո, այդ դեպքում ի՞նչ կարիք կա մարդկանց մոլորեցնելու, ասելով, թե հենց հիմա են ձևավորվել լավագույն պայմանները իշխանափոխության համար, և այդ գործն իր վրա պետք է ստանձնի փողոցը:

Եվ վերջինը. հղում անելով ուկրաինական դեպքերը, բանախոսը չի նշում, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի էին ունենալու 2015 թվականին, և նախագահ Յանուկովիչի վերընտրվելը ոչ մի բանով երաշխավորված չէր, բայց փողոցին դիմելով՝ որոշվեց նրան ավելի շուտ զրկել իշխանությունից, ինչի արդյունքում փաստացի կորցրեցին Ղրիմը, ունեցան տասնյակ զոհեր, դատարկ բյուջե, պետության արժեզրկում և այդ ամենի համար պատասխանատվություն չստանձնող քաղաքական մի շարք ուժեր: Սա էլ է փողոցը քաղաքական գործոն դարձնելու հնարավոր հետևանքներից մեկը:

Մովսես Դեմիրճյան, վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}