Սիրիայի ազգային կոալիցիա. Դաշնակիցները պետք է կատարեն զենք մատակարարելու խոստումը
Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջարբան BBC-ին տված հրացազրույցի ժամանակ հայտարարել է, որ միջազգային դաշնակիցները պետք է կատարեն իրենց խոստումը և ծանր զենք մատակարարեն իրենց:
«Սիրիացիները ժամանակի համար վճարում են արյամբ»,-ասել է Ջարբան, ով Սիրիայի կառավարությանը մեղադրել է հակամարտությունում իսլամիստ ծայրահեղականներին ներքաշելու մեջ:
«Մեր գլխավոր թշնամին վարչակարգն է, որը կրակով և երկաթով 50 տարի կառավարում է երկիրը: Երբ հեղափոխություն սկսվեց, ոչ մի ծայրահեղական կամ ահաբեկիչ չկար: Միայն սիրիացի ժողովուրդն էր, ով փնտրում իր իր անկախությունը»,-նշել է Ազգային կոալիցիայի ղեկավարը:
Նա նաև խոստովանել է, որ ցանկանում է ԱՄՆ-ն սպառնա Սիրիայում ռմբակոծություններ անել. ըստ նրա այդ պարագայում հակամարտության վերջը շատ ավելի շուտ կերևա:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով