«The Guardian». Ով էլ հաղթի Թուրքիայում, ժողովրդավարությունն արդեն տուժել է
«The Guardian» պարբերականն «Ով էլ Թուրքիայում իշխանությանը տիրանալու հարցում հաղթի, ժողովրդավարությունն արդեն տուժել է» վերնագիրը կրող հոդվածով ծավալուն անդրադարձ է կատարել Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին ու լայնածավալ բողոքի ակցիաներին:
Հոդվածը որոշ կրճատումներով` ստորև:
«Թուրքիայում շարունակվող քաղաքական ցնցումների ֆոնին Հաթիս Քանի (Hatice Can) ինքնասպանությունը չնկատվեց: Նրա որդին՝ Օնուրը տաղանդավոր երիտասարդ ճարտարապետ էր: 2010թ-ին Օնուրը ձերբակալվել էր կասկածելի դեղեր վաճառելու մեղադրանքով: Նրան խոշտանգել էին, սեռական բռնություններ գործադրել, և նա, ազատ արձակումից հետո ոստիկանության ճնշումների ներքո համաձայնվել էր դառնալ տեղեկություն հաղորդող: Ճարտարապետը շաբաթներ անց չդիմանալով իր տանը պատշգամբից թռել և մահացել էր: Այս ամիս 57 -ամյա մայրը հետևել է նրա օրինակին: Ոստիկանությանը արդարադատարության առջև կանգնեցենլու ընտանիքի ջանքերը ապարդյուն էին:
Ամեն օր մի նոր սկանդալ է հասունանում Թուրքիայում, մի նոր ձայնագրություն է հայտնվում. մարդիկ ֆիլմ դիտելու փոխարեն, միացնում են իրենց համակարգիչները և տեղեկանում վերջին սկանադալի մասին: YouTube-ի, Facebook-ի և Twitter-ի միջոցով Թուրքիայի բնակչությունը իր դժգոհությունն ու վրդովմունքն է բարձրաձայնում. թե՛ Էրդողանի կողմնակիցներ և թե՛ հակառակորդները համաձայն են, որ Արդարության և Զարգացում կուսակցությունը կանգնել է ամենալուրջ մարտահրավերի առջև:
Ներկա պահին նշվում է, որ գյուլենական շարժմանը մոտ կանգնած պաշտոնյաները, աջակցություն ստանալով Ֆեթուլահհ Գյուլենի կողմից, տարիների ընթացքում սկսել են գաղտնի կերպով գաղտանլսել և ձայնագրել հազարավոր խոսակցություններ:
Տարբեր գաղափարախոսությունների և մշակութային արժեքների տեր մարդիկ միավորվել են երկրի ղեկավարությանը անվստահոություն հայտնելու գաղափարի շուրջ:
Քանի որ իշխանության համար պայքարը նոր թափ է ստանում, Թուրքիայի ժողովուրդը իրեն դավաճանված է զգում: Որն կողմն էլ հաղթի, Թուրքիայի ժողովրդավարությունը արդեն տուժել է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում