Գրականագետ. Ժամանակակից գրականությունը Ցեղասպանության թեման ավելի սթափ է ներկայացնում
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է, որ ժամանակակից գրականությունը Հայոց ցեղասպանության թեման ավելի սթափ է ներկայացնում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ վերջին տարիներին ստեղծված գրականության մեջ Եղեռնը որպես լացուկոծ չի ներկայացվում, այլ որպես քննարկման առարկա:
Նա կարևորեց այս թեմայով ստեղծագործություններն ու նշեց, որ Եղեռնը պատկերելով պահանջատեր ենք դառնում, և այդպես կարելի է հասնել արդարության:
«Եղեռնի մասին հայ գրողների ստեղծագործությունները պետք է թարգմանել ու տարածել աշխարհով մեկ»,- կոչ արեց գրականագետն ու հավելեց, որ չպետք է միայն արտասահմանյան գրողների` այս թեմայով ստեղծագործությունները թարգմանվեն, պետք է լինի նաև հակառակը:
Ըստ նրա, պետք է արտահանել ու հնարավոր բոլոր միջոցներով տարածել Եղեռնի մասին հայկական ստեղծագորոծությունները: