«Amnesty International». Ադրբեջանի իշխանությունները կարծես ոչնչի դեմ չեն կանգնում այլախոհներին լռեցնելու հարցում
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել այն քաղաքական ակտիվիստներին, որոնց ձերբակալել են կեղծ մեղադրանքներով: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
«Ադրբեջանի իշխանությունները կարծես ոչնչի դեմ չեն կանգնում այլախոհներին լռեցնելու հարցում: Թոֆիկը և Իլգարը այցելել են Իսմայիլի շրջան՝ ուսումնասիրելու և զեկուցելու իրադարձությունների մասին: Նրանց պատժել են պարզապես կառավարության քննադատներ լինելու համար»,-նշել է Եվրոպա և Կենտրոնական Ասիա ծրագրի տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշևը:
Եթե «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուն և «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի հանդեպ մեղադրանքները հաստատվեն, ապա նրանք 12 տարվա անազատության մեջ են գտնվելու:
Նրանց մեղադրում են 2013թ. հունվարի 23-24 Իսմայիլի շրջանում հակակառավարական ցույցեր բորբոքելու մեջ:
«Իշխանության գլուխ կանգնածները ցույց են տալիս բացարձակ արհամարհանք Ադրբեջանում այլախոհների հանդեպ: Թոֆիկ Յագուբլուն և Իլգար Մամեդովը պետք է անմիջապես ազատ արձակվեն և բոլոր կեղծ մեղադրանքները պետք է չեղյալ հայտարարվեն»,-նշել է Կրիվոշևը:
«Amnesty International»-ը նշում է,ո ր Ադրբեջանում ներկա պահին 17 խղճի բանտարկյալներ կան և նրանք ձերբակալվել են միայն նրա համար, որ փորձել են խաղաղ կերպով իրենց ազատ արտահայտվելու իրավունքն իրականացնեն: