«Մուկը սառնարանում ինքնասպան է եղել». Նախկին պաշտոնյաները` քառյակի համագործակցության մասին
Ազգային ժողովում ներկայացված չորս ոչ իշխանական ուժերի համագործակցությունը և պարբերական հանդիպումները ողջունելի է, սակայն դրանցից միայն երկուսը կմնա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ նախկին անդամ, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով, Հայաստանի համար կործանարար կլինի «եվրամայդանի» ճանապարհով գնալը:
«Այդ քառյակից կմնա երկու կուսակցություն, քանի որ իշխանությունների ձեռագիրն եմ տեսնում, թե ինչպես է մյուս երկուսի հետ աշխատում», -հայտարարեց Եղիազարյանը` հրաժարվելով մանրամասն խոսել այդ մասին. «չեմ ասի, թե ովքեր կմնան, դա էլ իմ գաղտնիքն է»:
Քառյակի հանդիպումները ողջունելի համարեց նաև ԱԺ Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Սակայն նրա խոսքով, այդ հանդիպումներն ու համագործակցությունը ցույց կտա, թե որքան «լղոզված է ընդդիմադիր դաշտը»:
«Այս երկխոսությունները դրական են այն իմաստով, որ դրանով ավելի կհստակեցվի ընդդիմադիր դաշտի լղոզվածությունը և ավելի ընկալելի կլինի, թե ովքեր են ընդդիմադիրները: Սա նաև մեր քաղաքական դաշտի առողջացմանն է տանում»,-եզրակացրեց Ալեքսանյանը:
Ըստ Եղիազարյանի, այս իշխանության առողջացմանն ուղղված ցանկացած քայլ անհաջողության է դատապարտված, քանի որ «այս իշխանությունը սպիդով հիվանդ է»:
«Գնացեք, բացեք ձեր սառնարաններն ու տեսեք, որ մուկը ինքն իրան կախել է, ինքնասպան է եղել, որովհետև ուտելիք չկա, և Հայաստանում վիճակը գնալով վատթարանում է»,- նկատեց նախկին պաշտոնյան:
Նշենք, որ խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը` «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգությունը», Հ. Յ. Դաշնակցությունը և Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը երկար ժամանակ է, ինչ կառավարության հրաժարականի շուրջ քաղաքական խորհրդակցություններ են սկսել: Սպասվում է, որ Ազգային ժողովի առաջիկա նիստերում նրանք հանդես կգան կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջով:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը