Գիտնականներ. Մեջքի բարակությունն ուղիղ համեմատական է կյանքի տևողությանը
Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրության արդյունքում եկել են եզրակացության, որ մարմնի զանգվածի ինդեքսը որևէ կերպ չի ազդում մարդու առողջության վրա: Մասնագետները նախընտրում են կենտրոնանալ իրանի ծավալի վրա, քանի որ իրանի մեծ ծավալը սրտանոթային համակարգի, քաղցկեղի և շնչառական օրգանների հիվանդությունների զարգացման վտանգ է ներկայացնում: Այս մասին գրում է առողջապահական heart4life.com.ua կայքը:
Գիտնականներն անցկացրել են ուսումնասիրություն, որին մասնակցել են տարբեր երկրներից ավելի քան վեց հարյուր հազար մարդ: Ուսումնասիրության արդյունքում հանգել են զարմանալի եզրակացության. այն տղամադիկ, որոնց իրանի ծավալն ավելի քան 100 սմ է, նրանց մոտ վերը նշված հիվանդություններից մահանալու վտանգը 50 տոկոս է, քան այն տղամարդկանց, որոնց իրանի ծավալը 89 սմ է: Իրանի ծավալների նման տարբերությունը կրճատել է տղամարդկանց կյանքի տևողությունը 40 տարեկանից հետո 3 տարով: Կանանց մոտ իրավիճակն ավելի աղետալի է. 93 սմ-ից ավել իրանի ծավալ ունեցող կանանց 80 տոկոսին սպառնում է սրտանոթային, շնչական հիվանդությունները, քան նրանց, որոնց իրանի ծավալը կազմում է 68,5 սմ: Նման դեպքում կյանքի տևողությունը կրճատվում է արդեն 5 տարով:
Նման արդյունքներից հետո ուսումնասիրողները եկել են եզրակացության. յուրաքանչյուր ավել 5 սմ-ը կրճատում է տղամարդկանց կյանքի տևողությունը 7 տոկոսով, իսկ կանանց՝ 9 տոկոսով: Մարմնի զանգվածի իդեալական ինդեքսը չի մատնանշում լավ առողջության լավ արդյունք, քանի որ ցույց չի տալիս օրգանիզմում առկա ճարպի և մկանների հարաբերակցությունը, նաև որևէ տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ այն մասին, թե որտեղ է տեղայնացված ավելի շատ քանակությամբ ճարպ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա