Իրանի դեմ պատժամիջոցները կմեղմացվեն աստիճանաբար. ԱՄՆ
Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը կթուլացվի աստիճանաբար, Թեհրանի կողմից միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրագործմանը զուգահեռ: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը: Նա նշել է, որ պատժամիջոցների վերացումը միանգամից չի լինելու:
Իրանի ու միջազգային վեցյակի հերթական հանդիպումը նախատեսված է մարտի 17-20-ը: Ծրագրվում է,որ վեցյակի երկրների պատվիրակությունը գլխավորելու է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, իսկ իրանականը՝ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Ռուսաստանը ներկայացնելու է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ԱՄՆ-ը՝ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում