Պ. Հայրիկյան. «Մաքսային միություն ձգտող մարդիկ ԿԳԲ-ի գործակալ են ու ռուսական հարճեր»
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները քաղաքակրթական առաջընթացի և հետընթացի շուրջ են զարգանում: Ուկրաինան դարձավ լակմուսի թուղթ: Աշխարհի մի կողմում ունենք լույս, մյուս կողմում՝ խավար: Նրանք, ովքեր «ռուսահարճաբար» խոսում են Եվրամիության տրոհման մասին, նրանք մոռանում են, որ կա ևս մեկ շերտ՝ ՆԱՏՕ-ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Այս առումով նա պատմական անդրադարձ կատարեց և նշեց, որ Հայաստանն իր անկախությունը կորցրել է «ռուս և թուրք եղբայրների միջև» 1921.թ մարտի 16-ի կնքված Մոսկվայի պայմանագրով, որից Հայաստանի իշխանությունները պարտավոր են հրաժարվել:
Անդրադառնալով Ղրիմի ինքնորոշման հարցին՝ նա նկատեց, որ ողջունելի է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը, սակայն, ըստ նրա, Ղրիմի ինքնորոշումը տարբերվում է Արցախի ինքնորոշումից, անհամեմատելի է, քանի որ ազատ ինքնորոշում չէ, այլ ինքնորոշում է «թնդանոթների փողերով»:
«Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, ես անձամբ գոհ եմ, եթե ես լինեի նախագահ, հստակ այլ բան կասեի, բայց գոհ եմ նրանով, որ իրենք զսպվածություն են պահպանում»,- ընդգծեց Պ. Հայրիկյանը
ԱԺ ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության մասին խոսելիս՝ ԱԻՄ առաջնորդն ասաց, որ համագործակցությունից առաջ պիտի այդ ուժերը իրենց կանոնադրություններում հստակ նշեն իրենց նպատակներն ու իղձերը: Նա ասաց, որ օրինակ ԱԻՄ-ի ծրագրում գրված է, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ:
«Մաքսային միություն ձգտող մարդիկ ԿԳԲ-ի գործակալ են ու ռուսական հարճեր: Այդ ծախուները այս ազգի համար ի՞նչ պիտի անեն: Այդ չորս կուսակցություններից որո՞նք են Մաքսային միությանը դեմ, դեմ Պուտինի քաղաքականությանը, ես էլ կասեմ, որ այդ մարդկանց հետ կարելի է լուրջ ճանապարհ գնալ: Եթե այդ լուրջ ճանապարհը հանում ենք և մնում է Տիգրան Սարգսյանին մեկ այլով փոխարինելու բարձր գաղափարը, այդտեղ մենք անելիք չունենք»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան