Քաղաքագետը` «հրաշալի քառյակի» մասին
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերին քաղաքագետ Լևոն Շիրինյանն անվանում է «հրաշալի քառյակ»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ այդ ուժերը «լավ գործընթաց» են սկսել` անկախ նրանից, թե ում հրաժարականն են պահանջում:
Ավելին, Շիրինյանի խոսքով, իշխանությունն համակրում է այս քառյակին: Ի դեմս, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի, քաղաքագետի կարծիքով, իշխանությունից բացի, Հայաստանում ձևավորվել է երկրորդ քաղաքական բևեռը:
Ուկրաինական եվրամայդանը, նրա կարծիքով, պետք է դաս լինի Հայաստանի համար, որովհետև Ուկրաինան մասնատվեց: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում բանախոսի պնդմամբ, ամենավատ երևույթը «իրար տակ փորելն է, իրար նկատմամբ դավեր նյութելը»:
«Պետականաշինության գործում քաղաքականությունը պետք է բարոյականություն դիտվի, այլ ոչ թե հակառակը»,- եզրակացրեց քաղաքագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները