Բեռլին, 1921, Մարտի 15. Թեհլերյանի կրակոցը գետնին տապալեց Թալեաթին
Բեռլին: 1921: Մարտի 15: Շարլոտենբուրգում թաղամասում հնչած կրակոցը գետնին տապալեց Թալեաթին:
Կրակողը Սողոմոն Թեհլերյանն էր: Նա սկիզբ դրեց «Նեմեսիս» գործողությանը, որի նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:
Սողոմոն Թեհլերյանը ձերբակալվեց:
Նրան բանտում առաջինն այցելեց մի վանական, ով բացականչեց. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին և լուծեցիր բոլորիս վրեժը»:
79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո` 1921 թվականի հունիսի 2-ին, սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որ տևեց երկու օր:
Դատավարություն, որը միակն էր ամբողջ աշխարհում, երբ մարդասպանն արդարացվեց:
- Ո՞վ է սպանվել:
-Սպանվել է մեկը, որ արժանի է եղել մահապատժի: Այո, երեք անգամ ու երեք տարբեր կողմերից նա դատապարտված է եղել մահապատժի: Նրա անունը Թալեաթ է, որ փաշայի տիտղոս էլ ունի:
- Ո՞վ է սպանել:
- Երիտասարդ մի հայ, ուսանող:
Եթե սպանվածը սովորական մի ոճրագործ չէ, այլ արտասովոր մի ճիվաղ, ապա մարդկությունը փրկվել է մի հրեշից, որը, եթե կենդանի մնար, դեռ ինչպիսի՜ անմեղ մարդկանց պիտի ոչնչացներ:
-Ինչպե՞ս կոչել այն մարդուն, որ երկրի երեսից վերացրել է ժողովրդասպան մի հանցագործի:
-Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշային սպանելու մեջ:
-Ոչ:
Դատարանի որոշումն էր:
Սողոմոն Թեհլերյանը Երզնկայի մերձակա Բագառիճ գյուղից էր: 1914թ. նա մեկնել էր Թիֆլիս և կամավորական գունդ մտել ու 1914-1915թթ. մասնակցել Արևմտյան Հայաստանում մղված կռիվներին, հասել մինչև Վան, տեսել հայության սպանդը: 1916թ.-ին նա վերադառնում է ծննդավայր` Բագառիճ, և իմանում, որ իր ազգականներին, Երզնկայի 20 000 և Բագարիճի բոլոր հայերին թուրքերը թալանել և գազանաբար սպանել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան