«Todays Zaman». Արդյո՞ք Յանուկովիչի օրինակին կհետևի Էրդողանը
Արդյո՞ք Էրդողանը կփախչի Թուրքիայից: Նման հարցադրմամբ է հանդես եկել «Todays Zaman»-ը և գրել. «Սա մի հարց է, որ Թուրքիայում շատերին է անհանգստացնում»:
«Չգիտես ինչու շատերը զարմանում են, որ Էրդողանը կարող է փախնել Թուրքիայից, ինչպես Ուկրաինայի առաջնորդը՝ Ուկրաինայից: Երեք պատճառ կա, որ նման հարց է առաջ գալիս: Առաջինը՝ մարդիկ անկեղծորեն հավատում են, որ Էրդողանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել կաշառակերության սկանադալի հարցում: Նրանք կարծում են, որ այլ ելք չկա և Էրդողանը չի կարող փախնել կաշառակերության սկանդալից: Երբ դատական համակարգն ի վերջո կկարգավորվի, նա դաժան ազատազրկման կդատարպարտվի այն բաների համար, որը նա արել է, և այդ ժամանակ նա կցանկանա փախնել Թուրքիայից:
Երկրորդը՝ մարդիկ անկեղծորեն հավատում են, որ Էրդողանը Թուրքիան վաճառել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը: Նրանք հավատում են, որ Էրդողանը խոստացել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդներին ինքնավարություն: Երբ նրանք Էրդողանին խնդրեն իր խոստումը պահել, Թուրքիան կարող է ծանր խնդրի առաջ կանգնել, այդ թվում՝ քաղաքացիական պատերազմ քրդերի ու թուրքերի միջև: Եթե դա տեղի ունենա, Էրդողանը պետք է փախչի Թուրքիայից:
Երրորդ պնդումը ընտրությունների արդյունքներն են: Նրանք ասում են, որ եթե Էրդողանը մեծ կորուստներ ունենա, նա այլ ելք չի ունենա: Քանի որ Թուրքիան այնքան է բևեռացվել, որ եթե նա իշխանության գլուխ չմնա, նա չի կարող ապրել Թուրքիայում: Կա նաև այլ տեսակետ, որ Էրդողանը 40 տոկոսից ավել ձայն հավաքի, ընդդիմությունը փողոց դուրս կգա և նա կկորցնի երկիրը վերահսկելու ունակությունը և կլքի Թուրքիան»: