Բժիշկները կրծքի քաղցկեղի ժամանակ խորհուրդ են տալիս զբաղվել յոգայով
Ուռուցքաբանները խոստովանել են յոգայի արդյունավետության մասին` ճառագայթումից հետո առողջության վերականգնման առումով: Այս մասին տեղեկացնում է «Здоровье» ամսագիրը` հղում անելով Journal of Clinical Oncology պարբերականին:
Ըստ պարբերականի` յոգայով զբաղվելը օգտակար է մարմնի և հոգու համար. այսօր բժիշկները խորհուրդ են տալիս կրծքի քաղցկեղով հիվանդների բուժման մեջ ներառել նաև յոգայի ծրագրեր: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը հանում է հոգնածությունը և նվազեցնում բորբոքային երևույթները կանանց օրգանիզմում, որոնք հաղթահարել են կրծքի քաղցկեղը:
Գիտնականներն ուսումնասիրել են մոտ 200 կանանց, բոլորի մոտ գրանցվել է կրծքի քաղցկեղ, որը գտնվել է տարբեր փուլերում: Գիտնականներն ուսումնասիրել են կանանց վիճակը, որոնք առնվազն 3 ամիս, շաբաթական 2 անգամ զբաղվել են յոգայով՝ դրանք համեմատելով քաղցկեղը հաղթահարած հիվանդների հետ, որոնք չեն զբաղվել ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ:
Արդյունքում, այն խումբը, որը զբաղվել է յոգայով ավելի քիչ հոգնածություն է զգացել, բորբոքային պրոցեսներն էլ օրգանիզմում 20%-ով քչացել են:
Ըստ գիտնականների` այն կանայք, ովքեր կանոնավոր զբաղվում են յոգայով, ոչ միան քիչ հոգնածություն են զգում, այլև ավելի քիչ են հակված սթրեսի: Բացի այդ` նրանք հոգեբանական կոնսուլտացիաների ժամանակ պատմել են, որ քաղցկեղի դեմ բուժման ժամանակ յոգան իրենց օգնել է ավելի գնահատել և արժեվորել կյանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա