Սահմանը հատած քաղաքացու ճակատագիրը մնում է անորոշ
Սահմանը հատած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանի ճակատագրի վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկա: Այս առնչությամբ նոր բան կհաղորդենք, երբ գործընթացում հստակություն լինի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Նշենք, որ ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է սույն թվականի մարտի 7-ին, այս պահին միայն հայտնի է, որ նա գտնվում է Բաքվում: Ավելի վաղ, նրա հետ հանդիպել էին ԿԽՄԿ ներկայացուցիչները:
«Անշուշտ մենք հետևում ենք նրա հետ կապված զարգացումներին, սակայն այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չունենք»,- հաղորդեց Զ. Ամատունին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան