ՀՊՖՆ-ը՝ գերմանացի դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մարտի 28-ին հանդես է գալու գերմանացի դիրիժոր Լավարդ Սքու-Լարսենի ղեկավարությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են նվագախմբի մամուլի ծառայությունից: Ծրագրում հնչելու է Մոցարտ («Տիտոսի գթասրտությունը» օպերայի նախերգանք) և Բեթհովեն (Դաշնամուրի կոնցերտ թիվ 5, Սիմֆոնիա թիվ 7):
Նվագախմբի հետ ելույթ է ունենալու նաև բրիտանացի դաշնակահար Էշլի Վոսը:
Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում