Արոնյանը հաղթեց Սվիդլերին
Խանտի-Մանսիյսկում ընթացող աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Պետեր Սվիդլերի հետ: 57-րդ քայլին հայ գրոսմայստերը սպիտակներով պարտության մատնեց վերջինիս:
Այս տուրում Մամեդյարովը հաղթեց Անդրեյկինին, իսկ Կարյակին-Տոպալով և Անանդ-Կրամնիկ խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Առաջատարը շարունակում է մնալ աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, ով վաստակել է 3 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը վաստակել են 2,5-ական միավոր և կիսում են 2-րդ և 3-րդ տեղերը: Վաղը կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը կմրցի Կրամնիկի հետ:
1. Անանդ 3
2. Կրամնիկ 2,5
3. Արոնյան 2,5
4. Սվիդլեր 2
5. Թոփալով 2
6. Կարյակին 1,5
7. Մամեդյարով 1,5
8. Անդրեյկին 1
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները