ՀՀ ՊՆ-ն միջազգային հետաքննության կոչ է արել
Ադրբեջանը նպատակ ունի մեծացնել լարվածությունը սահմանային գծում՝ տեղ թողնելով հերթական սադրանքների համար: Մեկնաբանելով Ադրբեջանի կողմից տարածվող լուրերը, Panorama.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը լուր է տարածել այն մասին, թե, իբր, «հայկական կողմից, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել»:
«Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին՝ ներգրավվել միջազգային դիտորդների՝ հետաքննության անցկացման գործընթացում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում