ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն: Նախարարի հրամանը հրապարակել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտխորհդի այսօրվա արտահերթ նիստում ռեկտոր Արա Ավետիսյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան