Հյուսիսային Կորեան 18 հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության 18 հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, այս մասին հաղորդել են հարավկորեացի պաշտոնյաները: Ավելի վաղ հաղորդվել էր 10 հրթիռի արձակման մասին:
Վերջին շաբաթներին ԿԺԴՀ-ն մի քանի նմանատիպ արձակումներ է իրականացրել, որոնք համընկել են տարածաշրջանում ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունների հետ: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի խոսքով, ԿԺԴՀ-ից արձակված հրթիռների տեսակն անհայտ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան