Նարկոլոգիական կենտրոնի տնօրենը ազատվել է աշխատանքից
ԱՆ նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը այսօրվանից այլևս չի աշխատի որպես կենտրոնի ղեկավար: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրեց հենց ինքը` Սեմերջյանը. «Ես այսօրվանից այլևս չեմ աշխատում դուք կարող եք հարցերի համար դիմել առողջապահության նախարարություն»:
Իսկ թե ինչ պատճառներով է նա ազատվել աշխատանքից, Սեմերջյանը չպատասխանեց, ուղղակի ասաց, որ ինքը նոր աշխատանքային պայմանագիր չի կնքել:
Առողջապահության նախարարությունում մեր այդ հարցից անակնկալի եկան և խոստացան մանրամասներ փոխանցել ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը