Սրտաբան. Մթնոլորտային փոփոխությունները խրոնիկ հիվանդությունների սրացման լրացուցիչ գործոն են
Գարնանն օրվա մեջ մի քանի անգամ մթնոլորտային ճնշման փոփոխություններ են լինում, ինչը լրացուցիչ գործոն է խրոնիկ հիվանդությունների սրացման համար: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվելյանը:
Նա նշեց, որ ցանկացած երկրաբանական և բնակլիմայական պայմանների տատանում (ջերմաստիճանային, մթնոլորտային ճնշում, գեոմագնիսական փոթորիկներ) կարող է հանգեցնել օրգանիզմում փոփոխությունների:
«Եթե օրգանիզմն առողջ է և չունի խնդիրներ, կարողանում է ինքնուրույն կարգավորվել, իսկ եթե կան խրոնիկ հիվանդություններ, ապա ավելի դժվարությամբ են կարողանում դիմակայել»,- ասաց գլխավոր սրտաբանը:
Նրա բնորոշմամբ, եթե օրգանիզմն ունի խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում, սրտանոթային հիվանդություններ, ապա նրանց մոտ ավելի բարդ է ընթանում կարգավորումը կամ չի կարգավորվում: Այսպիսով, խրոնիկ ցանկացած ընթացք կարող է ունենալ սրացում:
Պարունակ Զեյվելյանը նաև նկատեց, որ գոյություն ունեն մետեոզգայուն օրգանիզմներ, դրանք զգայուն են ցանկացած փոփոխությունների նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա