Պենտագոնը Ադրբեջանին շարունակում է դասել ամերիկյան զինծառայողների համար վտանգավոր երկրների շարքին
Պենտագոնը 15 երկիր է հանել ոչ անվտանգ երկրների ցուցակից, որտեղ ծառայող ամերիկացի զինվորականները լրացուցիչ աշխատավարձ են ստանում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հակաօդային ուժերի կայքը:
Այսպիսով, Պենտագոնը այլևս վտանգավոր չի համարում ծառայությունը Արևելյան Թիմորում, Հաիթիում, Օմանում, Ռուանդայում, Տաջիկստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Բահրեյնում, Քաթարում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Սերբիայում և Մոնտենեգրոյում:
Նշվում է, որ այս անգամ վերանայումը վերաբերում է նաև ԱՄՆ օդային ուժերի անձնակազմին:
Ըստ հայտարարության` հաջորդ անգամ ցուցակը վերանայվելու է հունիսի 1-ին, իսկ մինչ այդ Ադրբեջանը ի թիվս այնպիսի երկրների` ինչպիսին են Աֆղանստանը, Բուրունդին, Չադը, Ջիբութին, Էրիթրեան, Եգիպտոսը, Սոմալին, Սիրիան, դեռևս վտանգավոր է համարվում ամերիկյան զինծառայողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում