Օրինագիծ Ռադայում` խզել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ
Ուկրաինական խորհրդարանի ռադիկալ պատգամավոր Օլեգ Յաշկոն Վերին Ռադայի քարտուղարությունում է գրանցել մի օրինագիծ, որը նախատեսում է ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունների խզում: Այն նաև ենթադրում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ներդրում, ուկրաինա-ռուսական պայմանագրերի դենոնսացիա և ԵՄ ու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի ներկայացում: Այս մասին գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Օրինագիծը նաև աչքի է ընկնում նրանով, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին պահանջ է ներկայացնում համընդհանուր մոբիլիզացիա անցկացնել և հայտարարել զինված ուժերի լիակատար ռազմական պատրաստվածության մասին:
Դրույթ կա նաև ուկրաինական տարածքով ռուսական գազի տրանզիտի վերաբերյալ` առաջարկվում է 1000 խմ դիմաց սահմանել 500 ԱՄՆ դոլարն սակագին, իսկ ՌԴ կողմից մերժելու դեպքում ընդհանրապես դադարեցնել տրանզիտը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները ռուսաստանցի դիվանագետներին էին մեղադրում Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ցանկություն հայտնելու համար:
Նախորդիվ`
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման ռուսական տարբերակը
Վլադիմիր Պուտինը կներկայացնի Ղրիմի վերաբերյալ իր դիրքորոշումը վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը