Սերգո Կարապետյան. Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին:
Նախարարը հակիրճ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը:
Գյուղնախարարության մամուլի բաժնից հայտնում են, որ առաջնահերթությունների շարքում նա կարևորել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, պետական աջակցության ծրագրերի իրականացման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, վերամշակման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերը:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Մաքսային միությանը, նախարարը նշել է, որ այդ հանգամանքը չի անդրադառնա Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին: «Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ »,-ասել է նա:
Համաձայնելով գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունն էլ ավելի խորացնելու նախարար Սերգո Կարապետյանի առաջարկին` դեսպան Ռիչուլլին համագործակցության հնարավոր ուղղություններ է համարել իտալական կողմի աջակցությամբ ագրոպարենային ապրանքների ծագման աշխարհագրական անվանումների հաստատման, երկու երկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին և տոնավաճառներին բիզնես համայնքների մասնակցության հարցերը :
Գյուղատնտեսության բնագավառում հայ-իտալական համագործակցությունն որակապես նոր հիմքերի բարձրացնելու համար նախարար Սերգո Կարապետյանն առաջակել է քննարկել երկու երկրների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցելու մասին համաձայնագիր ստորագրելու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում