Նոր իրավիճակ` նախագահների հանդիպումից առաջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստական աշխատանքներ են տանում, այս ամիս, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու նպատակով: Նման եզրակացության կարելի է գալ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի «Թվիթերյան» գրառումից, որում նա հույս է հայտնել, որ մարտ ամսին, հնարավոր կլինի նման մակարդակի հանդիպում կազմակերպել:

Նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը կարևոր է ոչ միայն բանակցությունների շարունակականություն ապահովելու, այլ Ուկրաինայում, ու, մասնավորապես, Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Բանակցությունների շարունակականության ապահովում

Նախագահների մակարդակով վերջին հանդիպումը կայացել է 2013 թվականի նոյեմբերի 19-ին, Վիեննայում: Չնայած այդ հանդիպմանը հետևած դրական մեկնաբանություններին, այդ թվում` երկու նախագահների շուրթերից հնչած լավատեսական արձագանքներին, հանդիպումից որոշ ժամանակ անց, իրավիճակը առաջնագծում կտրուկ սրացումներ ունեցավ.

Նախ, 2013 թվականի դեկտեմբերի 14-ին, հակառակորդի դիպուկահարի գործողությունների արդյունքում հայ զինծառայող զոհվեց, իսկ ավելի ուշ, 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, հայկական մարտական դիրքերի նկատմամբ, երկու ուղղություններով, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություն իրականացվեց: Արդյունքում հայկական կողմը ևս մեկ զոհ ունեցավ: Դիպուկահարների ակտիվացման հերթական ալիքը գրանցվեց հունվարի 29-ին, ինչի արդյունքում ցավոք կրկին զոհ գրանցվեց:

Նախագահների` Վիեննայում կայացած հանդիպման հաջորդող վերջին միջադեպը կապված է Ադրբեջանից հայրենիք հայրենադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ. բուժզննության արդյունքում պարզ դարձավ, որ վերջինիս Ադրբեջանում կտտանքների են ենթարկել. Խոջոյանը ոչ միայն ձեռքի կոտրվածք էր ստացել, այլ հրազենային վիրավորում ուներ:

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններ, Ղրիմի հանրաքվե

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները համակարգային վերլուծության տեսանկյունից, Հայաստանի ու Ադրբեջանի համար կարևոր են ոչ միայն տարածաշրջանային կայունության, Ղրիմի վերջնական կարգավիճակի հետ կապված իրադարձությունների տեսանկյունից, այլ այն հանգամանքով, որ ԼՂ բանակցային գործընթացի երեք դերակատարները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ակտիվ ներգրավվածություն ունեն դրանում: Ավելին, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը` մի կողմից ՌԴ-ԱՄՆ, մյուս կողմից` ՌԴ-ԵՄ հարաբերությունների սրացման հերթական պատճառ է դարձել: Պատահական չէ, որ նույն ամերիկացի համանախագահ Ուորլիքը իր «Թվիթերյան» գրառումներից մեկում նշում է, որ չնայած ԱՄՆ-ն և ՌԴ-ն հակասություններ ունեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն այլ հարցերում, մասնավորապես, ԼՂ հարցում, երկու երկրները պետք է շարունակեն համատեղ աշխատանքը:

Հասկանալի է, որ համատեղ աշխատանքը ամերիկացի դիվանագետը նախևառաջ կարևորում է Հարավային Կովկասում հարաբերական կայունության և խաղաղության պահպանման համատեքստում, քանի որ էսկալացիոն երկրորդ ճակատը նախկին խորհրդային միության տարածքում, նոր` առավել սուր խնդիրներ առաջ կբերեր ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում, ինչը միայն մեր ռեգիոնով չէր սահմանափակվի:

Այս համատեքստում, պատահական չէր նաև ամերիկացի դիվանագետի մտորումներն այն մասին, թե պետք է անհրաժեշտ եզրահանգումներ արվի Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Ղրիմի հանրաքվե

Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները հայաստանյան ու ադրբեջանական տարբեր շրջանակների համար հետաքրքրական են առաջին հերթին հանրաքվե նախադեպի առումով: Այս երկու հարցերը միմյանց նման են հատկապես տիպաբանության տեսանկյունից, կարելի է նաև դիտարկման դնել այս հարցը միտումների ու նախադեպերի առումով, սակայն միաժամանակ պետք է հիշել, որ սա ինքնորոշման սկզբունքի իրացման միակ նախադեպը չէր, իսկ աշխարհում գրանցված այլ նախադեպեր մինչև այժմ էական ազդեցություն չեն ունեցել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Պատճառը ակնհայտ է` որքան էլ այս կամ այն գործոնը ազդեցություն ունենա գործընթացի վրա, նմանատիպ կոնֆլիկտների կարգավորման հարցում առանցքային դերակատարությունը վերապահված է քաղաքական որոշումներին:

Նոր իրավիճակում, նախագահների առաջիկա հանդիպման օրակարգի առաջնային խնդիրը տարածաշրջանային անվտանգության և կայության հարցն է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանից հնչող ցանկացած կտրուկ հայտարարություն կամ սպառնալիք, միջնորդների կողմից, ավելի կտրուկ հակազեդցության է հանգեցնելու, քան նախկինում:

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}